ՀԾ-ԻնտերնետԲանկ համակարգը բանկային ծառայությունների հեռահար սպասարկման համակարգ է: Այն հնարավորություն է ընձեռում առանց մեծ ծախսերի ինտերնետի միջոցով արագ և անվտանգ կառավարել Ձեր ֆինանսները 24/7 ռեժիմով՝ ցանկացած պահի, ցանկացած վայրից: Համակարգն ապահովում է բանկային ծառայությունների լայն շրջանակ և նախատեսված է ինչպես ֆիզիկական, այնպես էլ՝ իրավաբանական անձանց համար:
ՀԾ-ԻնտերնետԲանկ համակարգի միջոցով Դուք կարող եք.
ՀԾ-ԻնտերնետԲանկ համակարգում ներդրված են նորագույն տեխնոլոգիաներ, ինչն ապահովում է բանկային գործարքների բարձր մակարդակի պաշտպանվածությունը: Տվյալները գաղտնագրվում են ներկայիս ամենաապահով 128-բիթ Secure Socket Layer(SSL) տեխնոլոգիայի միջոցով, իսկ համակարգ մուտք գործելն ու բազմազան գործարքների իրականացումը լրացուցիչ պաշտպանվում են անվտանգության սարքի օգտագործմամբ: Համակարգում կիրառվում են on-line համակարգերի համար իդենտիֆիկացիոն սարքեր արտադրող, համաշխարհային առաջատար համարվող, VASCO Data Security ընկերության Digipass ընտանիքի սարքերը: