ՀԱՇԻՎՆԵՐ

Բովանդակություն  Ինչպե՞ս օգտվել օգնությունից   Փակել 

Գլխավոր բաժնի Հաշիվներ ենթաբաժնում Դուք կարող եք տեսնել Ձեր բոլոր գործող ու փակված հաշիվները, նրանց հետ կապված մանրամասն ինֆորմացիան, ինչպես նաև, ցանկացած հաշվի քաղվածքն ու գործառնությունները ինչպես ընթացիկ օրվա, այնպես էլ կամայական թույլատրելի ժամանակահատվածի համար, կատարել վճարում կամ ստեղծել կանխիկացման հայտ ընտրված գործող հաշվից :

Հաշիվների ցուցակ


Հաշիվների ցուցակում յուրաքանչյուր հաշիվ ներկայացնում է իր հետ կապված հետևյալ ինֆորմացիան.

Հաշիվների փնտրում


Հաշիվների ցուցակում Ցույց տալ փակվածները նշիչը հնարավորություն է տալիս փնտրել և ցույց տալ նաև փակված հաշիվները:

Մանրամասն տեղեկատվություն հաշվի մասին


Հաշվի մասին մանրամասն տեղեկատվությունը դիտելու համար պետք է հաշիվների ցուցակում ընտրել անհրաժեշտ հաշիվը և սեղմել Դիտել գործողությունը:

Մանրամասն տեղեկատվությունը ներկայացնում է հաշվի վերաբերյալ ընդհանուր տվյալներ, հաշվի քաղվածքը և հաշվի գործառնությունները, որոնք համապատասխանաբար ներկայացված են տեղեկատվության Ընդհանուր տվյալներ , Հաշվի քաղվածք և Գործառնություններ ենթաբաժիններում:

Ընդհանուր տվյալներ


Հաշիվների մասին ընդհանուր տվյալներ բաժնում յուրաքանչյուր հաշիվ ներկայացնում է իր հետ կապված հետևյալ ինֆորմացիան.

Հաշվի քաղվածք


Հաշվի քաղվածքը դիտելու համար պետք է հաշիվների ցուցակում ընտրել անհրաժեշտ հաշիվը և սեղմել Քաղվածք գործողությունը: Քաղվածքը հասանելի է նաև հաշվի մանրամասն տեղեկատվության Հաշվի քաղվածք ենթաբաժնում:

Հաշվի քաղվածքը ներկայացնում է հաշվի սկզբնական, վերջնական և հասանելի մնացորդների(ներառած օվերդրաֆտ), օվերդրաֆտի, տարեկան տոկոսային եկամտաբերության մասին տեղեկատվությունը, շարժը դեբետով և կրեդիտով, ինչպես նաև, տրված ժամանակահատվածում նրա հետ կատարված գործառնությունների ցուցակը և վերջիններիս հիմք փաստաթղթերը: Յուրաքանչյուր գործառնության հետ կապված ներկայացված է հետևյալ ինֆորմացիան.

Հաշվի քաղվածքում փնտրման պայմանները հնարավորություն են տալիս դիտել հաշվի քաղվածքը ցանկացած թույլատրելի ժամանակահատվածում(արտարժույթային հաշիվների դեպքում կարելի է տեսնել նաև գործառնությունների գումարների համարժեքները ՀՀ դրամով): Քաղվածքի փնտրման պայմաններն են.

Հաշվի անհրաժեշտ քաղվածքը դիտելու համար պետք է լրացնել համապատասխան փնտրման պայմանները և սեղմել Քաղվածք:

Հաշվի քաղվածքը ԿԲ ֆորմատով դիտելու համար պետք է հաշիվների ցուցակում ընտրել անհրաժեշտ հաշիվը և սեղմել Քաղվածք։ Բացված պատուհանում ընտրել Ներբեռնել քաղվածքը ԿԲ ֆորմատով ստեղնը, որին սեղմելիս կներբեռնվի ԿԲ ֆորմատով քաղվածքը:

Հաշվի գործառնություններ


Հաշվի գործառնությունները դիտելու համար պետք է հաշիվների ցուցակում ընտրել անհրաժեշտ հաշիվը և սեղմել Գործառնություններ կոճակը: Հաշվի գործառնությունները հասանելի է նաև հաշվի մանրամասն տեղեկատվության Գործառնություններ ենթաբաժնում:

Հաշվի գործառնությունները իրենցից ներկայացնում են տրված ժամանակահատվածում կատարված գործառնությունների ցուցակը և վերջիններիս հիմք փաստաթղթերը: 

Գործառնության հիմք փաստաթուղթը կարելի է դիտել, պատճենել և տպել՝ համապատասխան գործողությունների միջոցով:

Արտահանել XML գործողությունը հնարավորություն է տալիս արտահանել գործառնությունները .xml ֆորմատով:

Յուրաքանչյուր գործառնության հետ կապված ներկայացված է հետևյալ ինֆորմացիան.

Հաշվի գործառնություններում փնտրման պայմանները հնարավորություն են տալիս դիտել հաշվի գործառնությունները ցանկացած թույլատրելի ժամանակահատվածում(արտարժույթային հաշիվների դեպքում կարելի է տեսնել նաև գործառնությունների գումարների համարժեքները ՀՀ դրամով): Գործառնությունների փնտրման պայմաններն են.

Հաշվի անհրաժեշտ գործառնությունները դիտելու համար պետք է լրացնել համապատասխան փնտրման պայմանները և սեղմել Դիտել:

Ռեկվիզիտներ


Հաշվի ռեկվիզիտներըը դիտելու համար պետք է հաշիվների ցուցակում ընտրել անհրաժեշտ հաշիվը և սեղմել Ռեկվիզիտներ գործողությունը։ Ռեկվիզիտները սահմանվում են բանկի կողմից և օգտագործվում են տվյալ հաշվին արտերկրից փոխանցում կատարելու համար։

Նոր վճարում/փոխանցում


Հաշվից վճարում, փոխանցում, մարում, համալրում կատարելու համար պետք է հաշիվների ցուցակում ընտրել անհրաժեշտ հաշիվը և սեղմել Նոր վճարում/փոխանցում գործողությունը:

Կանխիկացման հայտի ստեղծում


Հաշվից կանխիկացման հայտ ստեղծելու համար պետք է հաշիվների ցուցակում ընտրել անհրաժեշտ հաշիվը և սեղմել Ստեղծել կանխիկացման հայտ գործողությունը:

Խմբագրել նշումը


Հաշվի վրա առկա նշումը խմբագրելու համար պետք է հաշիվների ցուցակում ընտրել անհրաժեշտ հաշիվը և սեղմել Խմբագրել նշումը գործողությունը։

Լրացուցիչ գործողություններ


Հիմնական գործողություններից բացի էջում հասանելի են նաև հետևյալ գործողությունները, որոնք հնարավորություն են տալիս.