ՀԱՅՏԵՐ

Բովանդակություն  Ինչպե՞ս օգտվել օգնությունից   Փակել

Գլխավոր բաժնի Հայտեր ենթաբաժնում Դուք կարող եք տեսնել Ձեր ստեղծած բոլոր հայտերը և վերջիններիս հետ իրականացնել մի շարք գործողություններ:

Հայտեր


Հայտեր ենթաբաժնում յուրաքանչյուր հայտ ներկայացնում է իր հետ կապված հետևյալ ինֆորմացիան.

Հայտերի փնտրում


Հայտեր ենթաբաժնում փնտրման պայմանների միջոցով հնարավորություն է տրվում փնտրել հայտեր ցանկացած թույլատրելի ժամանակահատվածում:

Հայտերի փնտրման պայմաններն են.

Փնտրում իրականացնելու համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան փնտրման պայմանները և սեղմել Փնտրել, որից հետո Հայտեր ենթաբաժնում կերևան տրված փնտրման պայմաններին բավարարող հայտերը:

Ստեղծել


Հայտեր ենթաբաժնում Ստեղծել գործողության միջոցով հնարավորություն է տրվում ստեղծել կամայական տիպի հայտ:

Դիտել հայտը


Հայտեր ենթաբաժնում Դիտել գործողության միջոցով հնարավորություն է տրվում դիտել կամայական վիճակում գտնվող հայտ: Դիտելու ռեժիմում հայտի դաշտերը խմբագրման ենթակա չեն:

Կամայական հայտ դիտելու համար անհրաժեշտ է նշել վերջինս հայտերի ցուցակում և սեղմել Դիտել:

Դիտել Ստորագրությունները


Հայտեր ենթաբաժնում Դիտել Ստորագրությունները գործողության միջոցով հնարավորություն է տրվում դիտել հայտի համար անհրաժեշտ և այս պահին դրված ստորագրությունները։

Կամայական հայտի համար սահմանված ստորագրությունները դիտելու համար անհրաժեշտ է նշել վերջինս հայտերի ցուցակում և սեղմել Դիտել ստորագրությունները:

Ստորագրել հայտը


Կամայական հայտ բանկ ուղարկելու համար անհրաժեշտ է ստորագրել: Ստորագրման ենթակա են միայն Խմբագրվող է, Ստորագրվող է վիճակում գտնվող հայտերը:

Ֆիզիկական/իրավաբանական/անհատ ձեռներեց անձինք, ովքեր ունեն անվտանգության սարք, ստորագրություն դնելու համար պետք է ունենան հետևյալ իրավասություններից որևէ մեկը.

Հայտը կարող է ուղարկվել բանկ միայն այն դեպքում, երբ դրված են անհրաժեշտ բոլոր ստորագրությունները:

Հայտերի ցուցակում կամայական հայտ ստորագրելու համար անհրաժեշտ է նշել վերջինս և սեղմել Ստորագրել(տես` Ինչպե՞ս ստորագրել հայտը ): Հնարավոր է նաև միաժամանակ ստորագրել մեկից ավելի հայտեր(խմբային ստորագրում):

Խմբագրել հայտը


Հայտեր ենթաբաժնում Խմբագրել գործողության միջոցով հնարավորություն է տրվում կամայական տիպի հայտում կատարել անհրաժեշտ փոփոխություններ` հաշվի առնելով տվյալ տիպի հայտի դաշտերի վրա դրված սահմանափակումները: Խմբագրման ենթակա են միայն այն հայտերը, որոնք գտնվում են Խմբագրվող է վիճակում:

Կամայական հայտ խմբագրելու համար անհրաժեշտ է նշել վերջինս հայտերի ցուցակում և սեղմել Խմբագրել:

Հեռացնել հայտը


Հայտեր ենթաբաժնում Հեռացնել գործողության միջոցով հնարավորություն է տրվում հեռացնել ոչ անհրաժեշտ հայտերը: Հեռացման ենթակա են միայն Խմբագրվող է, Ստորագրվող է վիճակում գտնվող հայտերը:

Կամայական հայտ հեռացնելու համար անհրաժեշտ է նշել վերջինս հայտերի ցուցակում և սեղմել Հեռացնել: Հնարավոր է նաև միաժամանակ հեռացնել մեկից ավելի հայտեր(խմբային հեռացում):

Հեռացնել գործողությունը կատարելուց հետո հայտը հեռացվում է հայտերի ցուցակից. հեռացված հայտը վերականգնել հնարավոր չէ:

Պատճենել հայտը


Հայտեր ենթաբաժնում Պատճենել գործողության միջոցով հնարավորություն է տրվում պատճենել հայտը և հիշել այն որպես նոր ստեղծվող հայտ: Պատճենել կարելի է կամայական տիպի և կամայական վիճակում գտնվող հայտ:

Կամայական հայտ պատճենելու համար անհրաժեշտ է նշել վերջինս հայտերի ցուցակում և սեղմել Պատճենել:

Չեղարկել հայտը


Հայտեր ենթաբաժնում Չեղարկել գործողության միջոցով հնարավորություն է տրվում ստեղծել չեղարկման հայտեր: Կամայական հայտ չեղարկելիս վերջինիս համար ստեղծվում է Չեղարկման հայտ հայտ, որն անհրաժեշտ է ստորագրել և ուղարկել բանկ: Չեղարկման հայտի`բանկում հաստատվելուց հետո, հիմնական հայտը համարվում է չեղարկված: Չեղարկել կարելի է միայն Ընդունված է կամ Մշակվում է վիճակներում գտնվող հայտերը: Չեղարկման հայտերը երևում են Չեղարկման հայտեր ենթաբաժնում:

Հայտերի ցուցակում կամայական հայտ չեղարկելու համար անհրաժեշտ է նշել վերջինս և սեղմել Չեղարկել:

Տպել հայտը


Հայտեր ենթաբաժնում Տպել գործողության միջոցով հնարավորություն է տրվում տպել կամայական հայտ:

Կամայական հայտ տպելու համար անհրաժեշտ է նշել վերջինս հայտերի ցուցակում և սեղմել Տպել:

Լրացուցիչ գործողություններ


Հիմնական գործողություններից բացի էջում հասանելի են նաև հետևյալ գործողությունները, որոնք հնարավորություն են տալիս.