Գլխավոր բաժնի Կցված քարտեր ենթաբաժնում Դուք կարող եք տեսնել Ձեր բոլոր կցված քարտերը, նրանց հետ կապված մանրամասն ինֆորմացիան:
Կցված քարտերի ցուցակում յուրաքանչյուր քարտ ներկայացնում է իր հետ կապված հետևյալ ինֆորմացիան.
Կցված քարտեր ենթաբաժնում Ստեղծել գործողության միջոցով հնարավորություն է տրվում կցել ARCA համակարգի հետ համագործակցող քարտ:
Կցված քարտեր ենթաբաժնում Հեռացնել գործողության միջոցով հնարավորություն է տրվում հեռացնել կցված քարտը:
Կամայական կցված քարտ հեռացնելու համար անհրաժեշտ է Կցված քարտերի ցուցակում ընտրել անհրաժեշտ քարտը և սեղմել Հեռացնել:
Հեռացնել գործողությունը կատարելուց հետո քարտը հեռացվում է կցված քարտերի ցուցակից:
Կցված քարտով կատարված գործարքների մասին տեղեկատվությունը դիտելու համար պետք է կցված քարտերի ցուցակում ընտրել անհրաժեշտ քարտը և սեղմել Գործառնություններ:
Կցված քարտի գործառնություններում փնտրման պայմանները հնարավորություն են տալիս դիտել գործառնությունները ցանկացած թույլատրելի ժամանակահատվածում: Գործառնությունների փնտրման պայմաններն են.
Կցված քարտի անհրաժեշտ գործառնությունները դիտելու համար պետք է լրացնել համապատասխան փնտրման պայմանները և սեղմել Կատարել:
Կցված քարտերի ցուցակում Հաշվի համալրում գործողության միջոցով հնարավորություն է տրվում համալրել անհրաժեշտ հաշիվը:
Հիմնական գործողություններից բացի էջում հասանելի են նաև հետևյալ գործողությունները, որոնք հնարավորություն են տալիս.