ՉԵՂԱՐԿՄԱՆ ՀԱՅՏԵՐ

Բովանդակություն  Ինչպե՞ս օգտվել օգնությունից   Փակել 

Չեղարկման հայտեր ենթաբաժնում Դուք կարող եք տեսնել Ձեր ստեղծած բոլոր չեղարկման հայտերը և վերջիններիս հետ իրականացնել մի շարք գործողություններ:

Չեղարկման հայտեր


Չեղարկման հայտերի ենթաբաժնում յուրաքանչյուր հայտ ներկայացնում է իր հետ կապված հետևյալ ինֆորմացիան.

Հայտերի փնտրում


Չեղարկման հայտերի ենթաբաժնում փնտրման պայմանների միջոցով հնարավորություն է տրվում փնտրել հայտեր ցանկացած թույլատրելի ժամանակահատվածում:

Հայտերի փնտրման պայմաններն են.

Փնտրում իրականացնելու համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան փնտրման պայմանները և սեղմել Փնտրել, որից հետո Չեղարկման հայտեր ենթաբաժնում կերևան տրված փնտրման պայմաններին բավարարող հայտերը:

Դիտել հայտը


Չեղարկման հայտերի ենթաբաժնում Դիտել գործողության միջոցով հնարավորություն է տրվում դիտել կամայական վիճակում գտնվող հայտ: Դիտելու ռեժիմում հայտի դաշտերը խմբագրման ենթակա չեն:

Կամայական հայտ դիտելու համար անհրաժեշտ է նշել վերջինս չեղարկման հայտերի ցուցակում և սեղմել Դիտել:

Դիտել Ստորագրությունները


Չեղարկման հայտերի ենթաբաժնում Դիտել Ստորագրությունները գործողության միջոցով հնարավորություն է տրվում դիտել չեղարկման հայտի համար անհրաժեշտ և այս պահին դրված ստորագրությունները:

Կամայական չեղարկման հայտի համար սահմանված ստորագրությունները դիտելու համար անհրաժեշտ է նշել վերջինս չեղարկման հայտերի ցուցակում և սեղմել Դիտել ստորագրությունները:

Ստորագրել հայտը


Կամայական հայտ բանկ ուղարկելու համար անհրաժեշտ է ստորագրել: Ստորագրման ենթակա են միայն Խմբագրվող է, Ստորագրվող է վիճակում գտնվող հայտերը:

Ֆիզիկական/իրավաբանական/անհատ ձեռներեց անձինք, ովքեր ունեն անվտանգության սարք, ստորագրություն դնելու համար պետք է ունենան հետևյալ իրավասություններից գոնե մեկը.

Չեղարկման հայտը կարող է ուղարկվել բանկ միայն այն դեպքում, երբ դրված են անհրաժեշտ բոլոր ստորագրությունները

։

Չեղարկման հայտերի ցուցակում կամայական հայտ ստորագրելու համար անհրաժեշտ է նշել վերջինս և սեղմել Ստորագրել (տես` Ինչպե՞ս ստորագրել չեղարկման հայտը ):

Խմբագրել հայտը


Չեղարկման հայտերի ենթաբաժնում Խմբագրել գործողության միջոցով հնարավորություն է տրվում կամայական հայտում կատարել անհրաժեշտ փոփոխություններ` հաշվի առնելով հայտի դաշտերի վրա դրված սահմանափակումները: Խմբագրման ենթակա են միայն այն հայտերը, որոնք գտնվում են Խմբագրվող է վիճակում:

Կամայական հայտ խմբագրելու համար անհրաժեշտ է նշել վերջինս չեղարկման հայտերի ցուցակում և սեղմել Խմբագրել:

Հեռացնել հայտը


Չեղարկման հայտերի ենթաբաժնում Հեռացնել գործողության միջոցով հնարավորություն է տրվում հեռացնել ոչ անհրաժեշտ հայտերը: Հեռացման ենթակա են միայն Խմբագրվող է, Ստորագրվող է , վիճակում գտնվող հայտերը:

Կամայական հայտ հեռացնելու համար անհրաժեշտ է նշել վերջինս չեղարկման հայտերի ցուցակում և սեղմել Հեռացնել:

Հեռացնել գործողությունը կատարելուց հետո հայտը հեռացվում է չեղարկման հայտերի ցուցակից. հեռացված հայտը վերականգնել հնարավոր չէ:

Լրացուցիչ գործողություններ


Հիմնական գործողություններից բացի էջում հասանելի են նաև հետևյալ գործողությունները, որոնք հնարավորություն են տալիս.