ՔԱՐՏԵՐ
Գլխավոր բաժնի Քարտեր
ենթաբաժնում Դուք կարող եք տեսնել Ձեր բոլոր քարտերը, նրանց հետ կապված մանրամասն ինֆորմացիան, օնլայն մնացորդը
ինչպես նաև, ցանկացած քարտի քաղվածքն ինչպես ընթացիկ օրվա, այնպես էլ կամայական թույլատրելի
ժամանակահատվածի համար:
Քարտերի ցուցակ
Քարտերի ցուցակում յուրաքանչյուր քարտ ներկայացնում է իր հետ կապված հետևյալ ինֆորմացիան.
-
Քարտ N – քարտի համարը (անվտանգության նկատառումներից ելնելով
հնարավոր է, որ թվանշանների միայն մի մասը լինեն տեսանելի)
- Հաշիվ N – քարտին կցված հաշվի համար
- Քարտի տիպ – քարտի տիպ
- Արժույթ – քարտի արժույթ
- Անվանում – քարտատիրոջ անվանում
- Հաշվի մնացորդ – քարտային հաշվի մնացորդ
- Հասանելի մնացորդ – քարտային հաշվի հասանելի մնացորդ (ներառյալ օվերդրաֆտը)
- Գործադրման ամսաթիվ – քարտի գործադրման ամսաթիվ
- Ժամկետ – քարտի վավերականության ժամկետ
- Էլ. փոստ – քարտատիրոջ էլեկտրոնային փոստի հասցե
- Նշում - ընտրված հաշվի նշում
- Մայր քարտ – մայր քարտի համար (եթե այն կա)
Մանրամասն տեղեկատվություն քարտի մասին
Քարտի մասին մանրամասն տեղեկատվությունը դիտելու համար անհրաժեշտ է քարտերի ցուցակում ընտրել
անհրաժեշտ քարտը և սեղմել Դիտել գործողությունը:
Մանրամասն տեղեկատվությունը ներկայացնում է քարտի վերաբերյալ ընդհանուր տվյալներ և քարտի
քաղվածքը, որոնք համապատասխանաբար ներկայացված են տեղեկատվության
Ընդհանուր
տվյալներ
և Քարտի քաղվածք ենթաբաժիններում:
Քարտի մասին ընդհանուր տվյալներ բաժնում յուրաքանչյուր քարտ ներկայացնում է իր հետ կապված
հետևյալ ինֆորմացիան․
-
Քարտ N – քարտի համարը(անվտանգության նկատառումների հետևանքով
հնարավոր է, որ թվանշանների միայն մասը լինեն տեսանելի)
- Հաշիվ N – քարտին կցված հաշվի համար
- Քարտի տիպ – քարտի տիպ
- Արժույթ – քարտի արժույթ
- Անվանում – քարտատիրոջ անվանում
- Հաշվի մնացորդ – քարտային հաշվի մնացորդ
- Հասանելի մնացորդ – քարտային հաշվի հասանելի մնացորդ
- Գործադրման ամսաթիվ – քարտի գործադրման ամսաթիվ
- Ժամկետ – քարտի վավերության ժամկետ
- Էլ. փոստ – քարտատիրոջ էլեկտրոնային փոստի հասցե
- Նշում - ընտրված հաշվի նշում
- Մայր քարտ – մայր քարտի համար(եթե այն կա)
- Քարտի վիճակ – քարտի վիճակ
- Սպասարկման վճար – քարտի սպասարկման վճար
- Պարբերություն – քարտի սպասարկման վճարի պարբերություն
- Հերթական սպասարկման վճար – հերթական սպասարկման վճարն ու ամսաթիվը
Քարտի բլոկավորված լինելու դեպքում նշվում է «Բլոկավորված»` օգտագործողի կողմից քարտի բլոկավորման դեպքում և
«Բլոկավորված բանկի կողմից»` բանկի կողմից քարտի բլոկավորման դեպքում:
Քարտի քաղվածք
Քարտի քաղվածքը դիտելու համար անհրաժեշտ է քարտերի ցուցակում ընտրել անհրաժեշտ քարտը և սեղմել
Քաղվածք գործողությունը: Քաղվածքը հասանելի է նաև քարտի մանրամասն
տեղեկատվության Քարտի քաղվածք ենթաբաժնում:
Քարտի քաղվածքը ներկայացնում է քարտի սկզբնական, վերջնական և հասանելի մնացորդների մասին
տեղեկատվությունը, շարժը դեբետով և կրեդիտով, ենթաքարտերի, ինչպես նաև, տրված ժամանակահատվածում
նրա հետ կատարված գործարքների (մուտքեր և ելքեր) ցուցակը: Յուրաքանչյուր գործարքի(մուտքեր
և ելքեր) հետ կապված ներկայացված է հետևյալ ինֆորմացիան.
-
Քարտ N – քարտի համարը(անվտանգության նկատառումների հետևանքով
հնարավոր է, որ թվանշանների միայն մասը լինեն տեսանելի)
- Հաշիվ N – քարտին կցված հաշվի համար
- Սկզբնական մնացորդ – քարտային հաշվի սկզբնական մնացորդ
- Հաշվանցման ամսաթիվ - գործարքի ձևակերպման ամսաթիվ
- Գործառնության ամսաթիվ – գործարքի կատարման ամսաթիվ
- Հաշվարկված գումար – գործարքի գումարը քարտի արժույթով
- Գործարքի գումար – գործարքի գումար
-
Արժույթ – ներկայացնում է գործարքի արժույթը, երբ գործարքի և քարտի
արժույթները տարբեր են
- Մեկնաբանություն – գործարքի մանրամասնություններ
- Ընդամենը մուտքեր - ընդամենը մուտքեր
- Ընդամենը ելքեր - ընդամենը ելքեր
- Վերջնական մնացորդ - քարտային հաշվի վերջնական մնացորդ
- Վերջնական հասանելի մնացորդ - քարտային հաշվի վերջնական հասանելի մնացորդ
Քարտի քաղվածքում փնտրման պայմանները հնարավորություն են տալիս դիտել քարտի քաղվածքը
ցանկացած թույլատրելի ժամանակահատվածում: Քաղվածքի փնտրման պայմաններն են.
- Քարտ N - քարտի համարը. հնարավորություն է տալիս ընտրել այլ քարտ(երևում է քարտերի ցուցակից փնտրման դեպքում)
-
Ժամանակահատված - հնարավորություն է տալիս քաղվածքը
ստանալ ստանդարտ ժամանակահատվածով` ընթացիկ ամիս, անցած ամիս և այլն
-
Ամսաթիվ սկսած…մինչև - հնարավորություն է տալիս ստանալ քաղվածքը նշված
ժամանակահատվածով
Քարտի անհրաժեշտ քաղվածքը դիտելու համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան փնտրման պայմանները
և սեղմել Քաղվածք:
Քարտի օնլայն գործառնություններ
Կատարված քարտային գործարքների մասին գործառնությունները առցանց եղանակով դիտելու համար անհրաժեշտ է քարտերի ցուցակում ընտրել անհրաժեշտ քարտը և սեղմել
Դիտել օնլայն գործառնությունները գործողությունը:
Քարտի օնլայն գործառնություններում փնտրման պայմանները հնարավորություն են տալիս դիտել օնլայն գործառնությունները
ցանկացած թույլատրելի ժամանակահատվածում: Օնլայն գործառնությունների փնտրման պայմանն է.
- Քարտ N - քարտի համարը. հնարավորություն է տալիս ընտրել այլ քարտ
Քարտի օնլայն մնացորդ
Քարտի օնլայն մնացորդը դիտելու համար անհրաժեշտ է քարտերի ցուցակում ընտրել անհրաժեշտ քարտը և սեղմել
Դիտել օնլայն մնացորդը գործողությունը.
- Քարտ N - քարտի համարը
- Քարտի օնլայն մնացորդ – քարտի օնլայն մնացորդը
- Հաշվի մնացորդ – քարտային հաշվի մնացորդը
- Հասանելի մնացորդ – քարտային հաշվի հասանելի մնացորդ
Քարտի կարգավորումներ
Քարտի կարգավորումները դիտելու և փոփոխելու համար անհրաժեշտ է քարտերի ցուցակում ընտրել անհրաժեշտ քարտը և սեղմել
Կարգավորումներ գործողությունը:
Գործարքների վերաբերյալ ինֆորմացիան SMS-ով ստանալու համար պետք է ընտրել SMS-ով տարբերակը:
Այն ընտրելուց հետո հայտնվում են հետևյալ դաշտերը`
- Գործարքի նվազագույն գումար - ներկայացնում է գործարք կատարելու այն նվազագույն գումարը, որից սկսած օգտագործողը կստանա SMS հաղորդագրություն
- SMS հաղորդագրության ձևաչափ – պարտադիր լրացվող դաշտ է, որը ներկայացնում է SMS հաղորդագրության ձևաչափը (Առանց մնացորդի/Մնացորդով)
- Լեզու – ներկայացնում է SMS հաղորդագրության լեզուն
- Բջջ. հեռախոսահամար – ներկայացնում է այն հեռախոսահամարը, որին ուղարկվելու է հաղորդագրությունը: Լռությամբ առաջարկվում է օգտագործողի` բանկում գրանցած հեռախոսահամարը և փոփոխման ենթակա չէ
3D Secure հաղորդագրությունների ստացումը էլ. փոստով միացնելու/անջատելու համար անհրաժեշտ է միացնել/անջատել 3D Secure հաղորդագրությունների ստացումը էլ. փոստով նշիչը:
Վերջինիս միացված լինելու դեպքում երևում է Էլ. փոստ-ը, որին ուղարկվելու է հաղորդագրությունը։ Լռությամբ առաջարկվում է օգտագործողի` բանկում գրանցած էլ. փոստը և փոփոխման ենթակա չէ:
Քարտի սահմանաչափեր
Քարտի սահմանաչափերը դիտելու և փոփոխելու համար անհրաժեշտ է քարտերի ցուցակում ընտրել անհրաժեշտ քարտը և սեղմել
Սահմանաչափեր գործողությունը:
- Կանխիկացման օրական սահմանաչափ - կանխիկացման օրական սահմանաչափը
- Կանխիկացումների օրական քանակ – կանխիկացումների օրական քանակը
Խմբագրել նշումը
Քարտի վրա առկա նշումը խմբագրելու համար պետք է քարտերի ցուցակում ընտրել
անհրաժեշտ քարտը և սեղմել Խմբագրել նշումը գործողությունը։
Լրացուցիչ գործողություններ
Հիմնական գործողություններից բացի էջում հասանելի են նաև
հետևյալ գործողությունները, որոնք հնարավորություն են տալիս.
-
Սյան կարգավորումներ(
) - կարգավորել սյուները,
որից հետո ցուցակներում կերևան միայն ընտրված սյուները
-
Ավելացնել նախընտրելիների մեջ(
)
- ավելացնել էջը նախընտրելիների մեջ` հիմնական էջից արագ հասանելիության համար
-
Թարմացնել(
) - թարմացնել էջի
պարունակությունը
-
Արտահանել CSV(
) -
արտահանել էջի պարունակությունը .csv ֆորմատով
-
Արտահանել Excel(
) -
արտահանել էջի պարունակությունը .xlsx ֆորմատով
-
Ներբեռնել PDF ֆորմատով(
) - ներբեռնել էջը PDF ֆորմատով
-
Դիտել տպելու ձևը(
) - դիտել և տպել
փաստաթուղթը
- Օգնություն(
) - դիտել էջի օգնությունը