ՎԱՐԿԵՐ
Գլխավոր բաժնի Վարկեր
ենթաբաժնում Դուք կարող եք տեսնել Ձեր բոլոր գործող ու փակված վարկերը, նրանց հետ կապված մանրամասն ինֆորմացիան
և վարկի ընթացիկ վիճակը, ինչպես նաև, մարումների գրաֆիկը և ցանկացած վարկի քաղվածքն
ինչպես ընթացիկ օրվա, այնպես էլ կամայական թույլատրելի ժամանակահատվածի համար:
Վարկերի ցուցակ
Վարկերի ցուցակում յուրաքանչյուր վարկ ներկայացնում է իր հետ կապված հետևյալ ինֆորմացիան.
- Պայմանագրի N – վարկային պայմանագրի համար
- Վարկային կոդ – վարկի կոդը
- Վարկի տեսակ – վարկի տեսակը
- Տրման ա/թ – վարկի տրամադրման ամսաթիվ
- Մարման ա/թ – վարկի մարման ամսաթիվ
- Պայմ. գումար – վարկի պայմանագրային գումար
- Արժույթ – վարկի արժույթ
- Դրույք – վարկի տոկոսադրույք
- Վարկի մնացորդ – վարկի ընթացիկ մնացորդ
- Հաշվարկված % – վարկի ընթացիկ հաշվարկված տոկոսագումար
- Փակման ամսաթիվ – վարկի փակման ամսաթիվ
Վարկերի փնտրում
Վարկերի ցուցակում Ցույց տալ փակվածները նշիչը հնարավորություն է տալիս փնտրել և ցույց տալ նաև փակված վարկերը:
Մանրամասն տեղեկատվություն վարկի մասին
Վարկի մանրամասն տեղեկատվությունը դիտելու համար պետք է վարկերի ցուցակում ընտրել անհրաժեշտ
վարկը և սեղմել Դիտել գործողությունը:
Մանրամասն տեղեկատվությունը ներկայացնում է վարկի վերաբերյալ ընդհանուր տվյալները, վարկի
քաղվածքը և վարկի մարումների գրաֆիկը, որոնք համապատասխանաբար ներկայացված են տեղեկատվության
Ընդհանուր տվյալներ
, Վարկի քաղվածք,
Մարումների գրաֆիկ ենթաբաժիններում:
Ընդհանուր տվյալներ ենթաբաժնում ներկայացված է վարկի վերաբերյալ
հետևյալ ինֆորմացիան.
- Պայմանագրի N – վարկային պայմանագրի համար
- Արժույթ – վարկի արժույթ
- Վարկային կոդ – վարկի կոդը
- Անվանում – վարկի անվանում
- Վարկի տեսակ – վարկի տեսակ
- Տրման ամսաթիվ – վարկի տրամադրման ամսաթիվ
- Մարման ամսաթիվ – վարկի մարման ամսաթիվ
- Պայմանագրային գումար – վարկի պայմանագրային գումար
- Տոկոսադրույք - վարկի տոկոսադրույք
- Վարկի մնացորդ – վարկի ընթացիկ մնացորդ
- Հաշվարկված տոկոս – վարկի ընթացիկ հաշվարկված տոկոսագումար
-
Հերթական վճարման մանրամասները – հաջորդ վճարման մասին մանրամասն
տեղեկատվություն, որը ներառում է.
- Վճարման ամսաթիվը – հերթական վճարումը կատարելու ամսաթիվ
- Լրացուցիչ տվյալներ – հերթական վճարման մանրամասները
- Վճարման ենթակա գումար – ընդհանուր գումարը, որն ենթակա է վճարման
Վարկի քաղվածք
Վարկի քաղվածքը դիտելու համար պետք է վարկերի ցուցակում ընտրել անհրաժեշտ վարկը և սեղմել
Քաղվածք գործողությունը: Քաղվածքը հասանելի է նաև վարկի մանրամասն
տեղեկատվության Վարկի քաղվածք ենթաբաժնում:
Վարկի քաղվածքը ներկայացնում է վարկային պայմանագրի սկզբնական և վերջնական մնացորդների
մասին տեղեկատվությունը, ինչպես նաև, տրված ժամանակահատվածում նրա հետ կատարված գործառնությունների
ցուցակը: Յուրաքանչյուր գործառնության հետ կապված ներկայացված է հետևյալ ինֆորմացիան.
- Ամսաթիվ – գործառնության կատարման ամսաթիվ
- Գումար – գործառնության գումար
-
Նպատակ – գործառնության նպատակ. օրինակ` վարկի տրամադրում, վարկի
մարում և այլ
Վարկի քաղվածքում փնտրման պայմանների միջոցով հնարավոր է ստանալ վարկի քաղվածքը ցանկացած
թույլատրելի ժամանակահատվածում: Քաղվածքի փնտրման պայմաններն են.
-
Պայմանագրի N - վարկային պայմանագրի համարը. հնարավորություն է տալիս
ընտրել այլ վարկ
-
Ամսաթիվ սկսած…մինչև - հնարավորություն է տալիս ստանալ քաղվածքը նշված
ժամանակահատվածով
-
Ցույց տալ տոկոսի հաշվարկները – հնարավորություն է տալիս գործառնությունների
ցուցակում արտապատկերել նաև վարկի տոկոսի հաշվարկումները
-
Ցույց տալ խմբավորված - հնարավորություն է տալիս
գործառնությունների ընդհանուր ցուցակի հետ մեկտեղ առանձին ենթաբաժնում
արտապատկերել գործառնությունները` խմբավորված ըստ նպատակի, և յուրաքանչյուր
խմբի ընդհանուր գումարը
Վարկի անհրաժեշտ քաղվածքը դիտելու համար պետք է լրացնել համապատասխան փնտրման պայմանները
և սեղմել Քաղվածք:
Վարկի մարումների գրաֆիկ
Վարկի մարումների գրաֆիկը դիտելու համար պետք է վարկերի ցուցակում ընտրել անհրաժեշտ
վարկը և սեղմել Դիտել գրաֆիկը գործողությունը: Մարումների գրաֆիկը
հասանելի է նաև վարկի մանրամասն տեղեկատվության Մարումների գրաֆիկ ենթաբաժնում:
Վարկի մարումների գրաֆիկը ներկայացնում է վարկային պայմանագրի ապագա բոլոր մարումների
ժամանակացույցը: Գրաֆիկի յուրաքանչյուր տող ներկայացնում է իր հետ կապված հետևյալ ինֆորմացիան.
- Ամսաթիվ – վարկի հերթական մարման ամսաթիվ
- Շաբաթվա օր – հերթական մարման շաբաթվա օր
- Վարկի գումար – մարման ենթակա պայմանագրային գումարի չափ
- Տոկոսագումար – մարման ենթակա տոկոսագումարի չափ
-
Այլ վճարներ – մարման ենթակա այլ գումարները. արտարժութային վարկերի դեպքում այս գումարը կարող է ներկայացված
լինել ՀՀ դրամով(այդ դեպքում գումարի կողքը նշվում է AMD, իսկ Ընդհանուր
սյունը ցույց չի տրվում)
- Ընդամենը – նշված ամսաթվին մարման ենթակա ընդհանուր գումարի չափ
Վարկի մարումների գրաֆիկում փնտրման պայմանների միջոցով հնարավոր է ստանալ նաև այլ վարկերի
մարումների գրաֆիկը: Դրա համար պետք է ընտրել անհրաժեշտ վարկը փնտրման պայմանների
Պայմանագրի N
դաշտում և սեղմել Դիտել գրաֆիկը:
Մարել վարկը
Վարկերի ցուցակում Մարել գործողության միջոցով հնարավորություն է տրվում
մարել անհրաժեշտ վարկը. ընտրված վարկի տվյալների հիման վրա ստեղծվում է նոր
Վարկի
մարում
փաստաթուղթ, որում երևում են մարվող վարկի մանրամասները և վճարման
ենթակա գումարը:
Լրացուցիչ գործողություններ
Հիմնական գործողություններից բացի էջում հասանելի են նաև
հետևյալ գործողությունները, որոնք հնարավորություն են տալիս.
-
Սյան կարգավորումներ(
) - կարգավորել սյուները,
որից հետո ցուցակներում կերևան միայն ընտրված սյուները
-
Ավելացնել նախընտրելիների մեջ(
)
- ավելացնել էջը նախընտրելիների մեջ` հիմնական էջից արագ հասանելիության համար
-
Թարմացնել(
) - թարմացնել էջի
պարունակությունը
-
Արտահանել CSV(
) -
արտահանել էջի պարունակությունը .csv ֆորմատով
-
Արտահանել Excel(
) -
արտահանել էջի պարունակությունը .xlsx ֆորմատով
-
Ներբեռնել PDF ֆորմատով(
) - ներբեռնել էջը PDF ֆորմատով
-
Դիտել տպելու ձևը(
) - դիտել և տպել
փաստաթուղթը
- Օգնություն(
) - դիտել էջի օգնությունը