ԱՎԱՆԴՆԵՐ

Բովանդակություն  Ինչպե՞ս օգտվել օգնությունից   Փակել 

Գլխավոր բաժնի Ավանդներ ենթաբաժնում Դուք կարող եք տեսնել Ձեր բոլոր գործող ու փակված ավանդները, նրանց հետ կապված մանրամասն ինֆորմացիան, ինչպես նաև գրաֆիկը, ցանկացած ավանդի քաղվածքն ինչպես ընթացիկ օրվա, այնպես էլ կամայական թույլատրելի ժամանակահատվածի համար:

Ավանդների ցուցակ


Ավանդների ցուցակում յուրաքանչյուր ավանդ ներկայացնում է իր հետ կապված հետևյալ ինֆորմացիան.

Ավանդների փնտրում


Ավանդների ցուցակում Ցույց տալ փակվածները նշիչը հնարավորություն է տալիս փնտրել և ցույց տալ նաև փակված ավանդները:

Մանրամասն տեղեկատվություն ավանդի մասին


Ավանդի մանրամասն տեղեկատվությունը դիտելու համար պետք է ավանդների ցուցակում ընտրել անհրաժեշտ ավանդը և սեղմել Դիտել գործողությունը:

Մանրամասն տեղեկատվությունը ներկայացնում է ավանդի վերաբերյալ ընդհանուր տվյալներ, ավանդի քաղվածքը, գրաֆիկ, որոնք համապատասխանաբար ներկայացված են տեղեկատվության Ընդհանուր տվյալներ և Ավանդի քաղվածք ենթաբաժիններում:

Ընդհանուր տվյալներ


Ավանդի մասին ընդհանուր տվյալներ բաժնում յուրաքանչյուր ավանդ ներկայացնում է իր հետ կապված հետևյալ ինֆորմացիան.

Ավանդի քաղվածք


Ավանդի քաղվածքը դիտելու համար պետք է ավանդների ցուցակում ընտրել անհրաժեշտ ավանդը և սեղմել Քաղվածք գործողությունը: Քաղվածքը հասանելի է նաև ավանդի մանրամասն տեղեկատվության Ավանդի քաղվածք ենթաբաժնում:

Ավանդի քաղվածքը ներկայացնում է ավանդի սկզբնական և վերջնական մնացորդների մասին տեղեկատվությունը, ինչպես նաև, տրված ժամանակահատվածում նրա հետ կատարված գործառնությունների ցուցակը: Յուրաքանչյուր գործառնության հետ կապված ներկայացված է հետևյալ ինֆորմացիան.

Ավանդի քաղվածքում փնտրման պայմանները հնարավորություն են տալիս դիտել ավանդի քաղվածքը ցանկացած թույլատրելի ժամանակահատվածում: Քաղվածքի փնտրման պայմաններն են.

Ավանդի անհրաժեշտ քաղվածքը դիտելու համար պետք է լրացնել համապատասխան փնտրման պայմանները և սեղմել Քաղվածք:

Ավանդի գրաֆիկ


Ավանդի գրաֆիկը դիտելու համար պետք է ավանդների ցուցակում ընտրել անհրաժեշտ ավանդը և սեղմել Դիտել գրաֆիկը գործողությունը: Գրաֆիկը հասանելի է նաև ավանդի մանրամասն տեղեկատվության Ավանդի գրաֆիկ ենթաբաժնում:

Ավանդի գրաֆիկը ներկայացնում է ավանդային պայմանագրի ապագա բոլոր տոկոսների մարումների ժամանակացույցը: Գրաֆիկի յուրաքանչյուր տող ներկայացնում է իր հետ կապված հետևյալ ինֆորմացիան.

Ավանդի գրաֆիկում փնտրման պայմանների միջոցով հնարավոր է ստանալ նաև այլ ավանդների գրաֆիկը: Դրա համար պետք է ընտրել անհրաժեշտ ավանդը փնտրման պայմանների Պայմանագրի N դաշտում և սեղմել Դիտել գրաֆիկը:

Համալրել ավանդը


Ավանդների ցուցակում Համալրել գործողության միջոցով հնարավորություն է տրվում համալրել անհրաժեշտ ավանդը. ընտրված ավանդի տվյալների հիման վրա ստեղծվում է նոր Ավանդի համալրում փաստաթուղթ, որում երևում են համալրվող ավանդի մանրամասները:

Ստեղծել ավանդի բացման հայտ


Ավանդների ցուցակում Ավանդի բացման հայտ գործողության միջոցով հնարավորություն է տրվում ստեղծել նոր ավանդի բացման հայտ:

Լրացուցիչ գործողություններ


Հիմնական գործողություններից բացի էջում հասանելի են նաև հետևյալ գործողությունները, որոնք հնարավորություն են տալիս.