ՓԱՍՏԱԹՂԹԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ

Բովանդակություն  Ինչպե՞ս օգտվել օգնությունից Փակել

Փաստաթղթերի ներմուծում ենթաբաժինը հնարավորություն է տալիս ներմուծել փաստաթղթեր .xml ֆորմատով ֆայլից, որում կարող են պարունակվել մեկ կամ մի քանի տարբեր տիպի փաստաթղթեր: Փաստաթղթեր ներմուծելու համար անհրաժեշտ է ընտրել Գլխավոր բաժնի Փաստաթղթերի ներմուծում ենթաբաժինը:

Ներմուծել


Փաստաթղթեր ներմուծելու համար պետք է Ֆայլի անվանում դաշտում ընտրել անհրաժեշտ .xml ֆայլը և սեղմել Ներմուծել, որից հետո համապատասխան փաստաթղթերը կերևան Վճարումներ և փոխանցումներ ենթաբաժնում: Ընտրված .xml ֆայլը հնարավոր է նաև հիշել և հեռացնել:

 

Հիշել փաթեթ(ներ)ում դաշտը նշված լինելու դեպքում ներմուծված փաստաթղթերը կխմբավորվեն ըստ վճարողի հաշվի և կհիշվեն համապատասխան փաթեթներում: Նոր ստեղծված փաթեթ(ներ)ը կերևան Փաթեթներ ենթաբաժնում:

 

Ուշադրություն. Սկսած ՀԾ-ԻնտերնետԲանկ համակարգի 4.10.0 տարբերակից, համակարգ ներմուծվող Վճարման հանձնարարագիր փաստաթղթերը, որտեղ Շահառուի հաշիվը բյուջետային հաշիվ է, ներմուծվում են որպես Բյուջետային փոխանցում փաստաթուղթ՝ ենթարկվելով բյուջետային փոխանցման փաստաթղթի բոլոր կանոններին:

Փաստաթղթերի ներմուծում պատուհանում Օգնություն() գործողությունը հնարավորություն է տալիս դիտել փաստաթղթերի ներմուծման վերաբերյալ օգնությունը: