ՍՏՈՐԱԳՐԵԼ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ

Բովանդակություն  Ինչպե՞ս օգտվել օգնությունից  Փակել

Ստորագրել գործողությունը հնարավորություն է տալիս ստորագրել փաստաթղթերը` բանկ ուղարկելու համար:

Ինչպե՞ս ստորագրել փաստաթուղթը(-երը)


Ստորագրել կարելի է միայն Խմբագրվող է, Ստորագրվող է վիճակում գտնվող փաստաթղթերը:

Ֆիզիկական անձինք, ովքեր համակարգ մուտք են գործել առանց անվտանգության սարքի, փաստաթղթեր ստորագրելու համար պետք է պարզապես վերստուգեն վերջիններիս տվյալները և սեղմեն Ստորագրել: Այս գործողությունը կատարելուց հետո ստորագրված փաստաթղթերի վիճակը փաստաթղթերի ցուցակում կդառնա Ընդունված է:

Ֆիզիկական/իրավաբանական/անհատ ձեռներեց անձինք, ովքեր ունեն անվտանգության սարք, ստորագրություն դնելու համար պետք է ունենան հետևյալ իրավասություններից գոնե մեկը.

Փաստաթուղթը կարող է ուղարկվել բանկ միայն այն դեպքում, երբ դրված են անհրաժեշտ բոլոր ստորագրությունները: Փաստաթղթի համար սահմանված անհրաժեշտ ստորագրությունները տեսնելու համար պետք է սեղմել Դիտել ստորագրությունները։ Ստորագրություն դնելու համար պետք է.

  1. օգտվել տրամադրված անվտանգության սարքից.
  2. սեղմել Ստորագրել

Նշված քայլերն անհրաժեշտ է իրականացնել նաև փաստաթղթերի խմբային ստորագրման ժամանակ:

Ստորագրել փաստաթուղթը պատուհանում Օգնություն() գործողությունը հնարավորություն է տալիս դիտել փաստաթղթերի ստորագրման վերաբերյալ օգնությունը: