Ձևանմուշն իրենից ներկայացնում է որոշակի տիպի փաստաթուղթ, որի դաշտերը մասամբ կամ ամբողջությամբ լրացված են: Ձևանմուշը նախընտրելի է օգտագործել այն դեպքերում, երբ անհրաժեշտ է արագ ստեղծել որևէ փաստաթուղթ և դրա համար բավարար է փոխել կոնկրետ ձևանմուշի մի քանի դաշտ:
Գլխավոր բաժնի Ձևանմուշներ ենթաբաժնում Դուք կարող եք տեսնել Ձեր ստեղծած բոլոր ձևանմուշները և վերջիններիս հետ իրականացնել մի շարք գործողություններ:
Ձևանմուշների ցուցակում յուրաքանչյուր ձևանմուշ ներկայացնում է իր հետ կապված հետևյալ ինֆորմացիան.
Ձևանմուշներ ենթաբաժնում փնտրման պայմանների միջոցով հնարավորություն է տրվում փնտրել ձևանմուշներ:
Ձևանմուշների փնտրման պայմաններն են.
Փնտրում իրականացնելու համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան փնտրման պայմանները և սեղմել Փնտրել, որից հետո Ձևանմուշներ ենթաբաժնում կերևան տրված փնտրման պայմաններին բավարարող ձևանմուշները:
Ձևանմուշներ ենթաբաժնում Օգտագործել գործողության միջոցով հնարավորություն է տրվում օգտագործել ընտրված ձևանմուշը` նոր փաստաթուղթ ստեղծելու նպատակով:
Կամայական ձևանմուշ օգտագործելու համար անհրաժեշտ է նշել վերջինս ձևանմուշների ցուցակում և սեղմել Օգտագործել:
Ձևանմուշներ ենթաբաժնում Խմբագրել գործողության միջոցով հնարավորություն է տրվում նշված փաստաթղթի ձևանմուշում կատարել անհրաժեշտ փոփոխություններ: Փոփոխությունները կատարելուց հետո պետք է հիշել փոփոխված ձևանմուշը Հիշել կամ Հիշել և Փակել գործողությունների միջոցով, որից հետո փոփոխված ձևանմուշը Դուք կարող եք տեսնել Ձևանմուշներ ենթաբաժնում:
Կամայական ձևանմուշ խմբագրելու համար անհրաժեշտ է նշել վերջինս ձևանմուշների ցուցակում և սեղմել Խմբագրել:
Ձևանմուշներ ենթաբաժնում Հեռացնել գործողության միջոցով հնարավորություն է տրվում հեռացնել ոչ անհրաժեշտ ձևանմուշները համակարգից:
Կամայական ձևանմուշ հեռացնելու համար անհրաժեշտ է նշել վերջինս ձևանմուշների ցուցակում և սեղմել Հեռացնել:
Հեռացնել գործողությունը կատարելուց հետո փաստաթղթի ձևանմուշը հեռացվում է ձևանմուշների ցուցակից. hեռացված ձևանմուշը վերականգնել հնարավոր չէ:
Հիմնական գործողություններից բացի էջում հասանելի են նաև հետևյալ գործողությունները, որոնք հնարավորություն են տալիս.