ՍՏՈՐԱԳՐԵԼ ՆԱՄԱԿԸ
Ստորագրել գործողությունը հնարավորություն է տալիս ստորագրել ելքային նամակները`
բանկ ուղարկելու համար:
Ինչպե՞ս ստորագրել նամակը
Ստորագրել կարելի է միայն Խմբագրվող է, Ստորագրվող է
վիճակում գտնվող ելքային նամակները:
Ֆիզիկական անձինք, ովքեր համակարգ մուտք են գործել առանց անվտանգության սարքի, կամայական
նամակ ստորագրելու համար պետք է պարզապես վերստուգեն նամակի տվյալները և սեղմեն
Ստորագրել: Այս գործողությունը կատարելուց հետո նամակի վիճակը ելքային նամակների ցուցակում
կդառնա Ընդունված է:
Ֆիզիկական/իրավաբանական/անհատ ձեռներեց անձինք, ովքեր ունեն անվտանգության սարք, ստորագրություն դնելու
համար պետք է ունենան հետևյալ իրավասություններից գոնե մեկը.
- առաջին կարգի ստորագրություն դնելու իրավասություն
- երկրորդ կարգի ստորագրություն դնելու իրավասություն
- երրորդ կարգի ստորագրություն դնելու իրավասություն
Նամակը կարող է ուղարկվել բանկ միայն այն դեպքում, երբ դրված են անհրաժեշտ բոլոր ստորագրությունները:
Նամակի համար սահմանված անհրաժեշտ ստորագրությունները տեսնելու համար պետք է սեղմել Դիտել ստորագրությունները:
Ստորագրություն դնելու համար պետք է.
- օգտվել տրամադրված անվտանգության սարքից.
- Digipass 260 կամ Digipass 270 օգտագործելու դեպքում
անհրաժեշտ է սարքի էկրանին հավաքել այն թիվը, որն առաջարկվում է
համակարգի կողմից, այնուհետև համակարգում` ստորագրության դաշտում,
մուտքագրել սարքի տված պատասխան թիվը
- Digipass GO3 օգտագործելու դեպքում անհրաժեշտ
է ստորագրության դաշտում մուտքագրել սարքի առաջարկած թիվը
- սեղմել Ստորագրել
-
եթե դուք ունեք I, II կամ III կարգի ստորագրություն դնելու իրավասություն,
իսկ նամակը գտնվում է Խմբագրվող է կամ Ստորագրվող է վիճակում, ապա Ստորագրել
սեղմելուց հետո, ստորագրման համար սահմանված անհրաժեշտ բոլոր ստորագրությունները դրված լինելու դեպքում,
նամակի վիճակը ելքային նամակների ցուցակում կդառնա Ընդունված է։
Հակառակ դեպքում նամակի վիճակը կդառնա Ստորագրվող է,
որից հետո նույն նամակը պետք է ստորագրվի համապատասխան իրավասություն ունեցող այլ անձանց կողմից։
Ստորագրել նամակը պատուհանում Օգնություն(
)
գործողությունը հնարավորություն է տալիս դիտել նամակի ստորագրման վերաբերյալ օգնությունը: