Նամակներ բաժնի Մուտքային նամակներ ենթաբաժնում Դուք կարող եք տեսնել բանկի կողմից ուղարկված բոլոր նամակները և վերջիններիս հետ իրականացնել մի շարք գործողություններ:
Մուտքային նամակների ցուցակում յուրաքանչյուր նամակ ներկայացնում է իր հետ կապված հետևյալ ինֆորմացիան.
Մուտքային նամակների ցուցակում փնտրման պայմանների միջոցով հնարավորություն է տրվում փնտրել նամակներ ցանկացած թույլատրելի ժամանակահատվածում:
Նամակների փնտրման պայմաններն են.
Փնտրում իրականացնելու համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան փնտրման պայմանները և սեղմել Փնտրել, որից հետո Մուտքային նամակներ ենթաբաժնում կերևան տրված փնտրման պայմաններին բավարարող մուտքային նամակները:
Մուտքային նամակների ցուցակում Դիտել գործողության միջոցով հնարավորություն է տրվում դիտել նամակը:
Կամայական նամակ դիտելու համար անհրաժեշտ է նշել վերջինս մուտքային նամակների ցուցակում և սեղմել Դիտել:
Մուտքային նամակների ցուցակում Պատասխանել գործողության միջոցով հնարավորություն է տրվում պատասխանել բանկի կողմից ուղարկված նամակին:
Կամայական նամակի պատասխանելու համար անհրաժեշտ է նշել վերջինս մուտքային նամակների ցուցակում և սեղմել Պատասխանել:
Մուտքային նամակների ցուցակում Տպել գործողության միջոցով հնարավորություն է տրվում տպել նամակը:
Կամայական նամակ տպելու համար անհրաժեշտ է նշել վերջինս մուտքային նամակների ցուցակում և սեղմել Տպել:
Հիմնական գործողություններից բացի էջում հասանելի են նաև հետևյալ գործողությունները, որոնք հնարավորություն են տալիս.