Գաղտնաբառը մոռանալու դեպքում վերջինս հնարավոր է վերականգնել երկու եղանակով՝ կամ զանգահարել բանկ, որտեղ բանկի աշխատակիցը կվերականգնի Ձեր գաղտնաբառը, կամ վերականգնել ինքնուրույն՝ պատասխանելով անվտանգության հարցերին: Գաղտնաբառի ինքնուրույն (առանց բանկի աշխատակցի միջամտության) վերկանգնման հնարավորության օգտագործումը որոշվում է բանկի կողմից. եթե ՀԾ-ԻնտերնետԲանկ համակարգի մուտքային էջում Դուք տեսնում եք Մոռացե՞լ եք գաղտնաբառը հղումը, ապա Դուք կարող եք ինքնուրույն վերականգնել Ձեր գաղտնաբառը:
Գաղտնաբառի վերականգնումն իրականանում է հետևյալ կերպ.
Գաղտնաբառի վերականգնում պատուհանում անհրաժեշտ է լրացնել հետևյալ դաշտերը.
Դաշտերը ճիշտ լրացնելուց և Շարունակել կոճակը սեղմելուց հետո, տվյալների ճշգրտման նպատակով, կարող է պահանջվել Ձեր մուտքանունը: Շարունակել կոճակը սեղմելուց հետո կբացվի պատուհան, որտեղ Դուք պետք է անցնեք վավերականացում: Ընտրեք Ձեր նախընտրած վավերականացման տարբերակը (Էլ. փոստ կամ SMS) և սեղմեք Ուղարկել կոճակը: Ձեր նշած տարբերակով կուղարկվի վավերականացման կոդ, որը պետք է մուտքագրեք Մուտքագրեք կոդը դաշտում:
Կոդը ճիշտ լրացնելուց և Շարունակել կոճակը սեղմելուց հետո կբացվի պատուհան, որտեղ Դուք կարող եք մուտքագրել Ձեր նոր գաղտնաբառը.
Նոր գաղտնաբառի դաշտերը ճիշտ լրացնելուց հետո Դուք կտեսնեք հետևյալ հաղորդագրությունը` Ձեր գաղտնաբառը բարեհաջող վերականգնվեց, որից հետո կարող եք մուտք գործել համակարգ Ձեր նոր գաղտնաբառով
Ուշադրություն. Դուք ունեք գաղտնաբառի վերականգնման փորձերի սահմանափակ թվով հնարավորություն, որը գերազանցելու դեպքում կարգելափակվեք.վերականգնման փորձերի թույլատրելի քանակը որոշվում է բանկի կողմից:
Ուշադրություն. Եթե Ձեր մուտքը համակարգ արգելափակվել է բանկի կողմից սահմանված թվով անհաջող վերականգնման փորձերի արդյունքում, ապա Ձեր ապաարգելափակումը հնարավոր է միայն բանկի աշխատակցի կողմից:
Ուշադրություն. Գաղտնաբառը կարող եք վերականգնել նույնիսկ այն դեպքում, եթե Ձեր մուտքը համակարգ արգելափակվել է՝ սխալ տվյալներով(օգտագործողի անուն/գաղտնաբառ) մուտք լինելու պատճառով: Գաղտնաբառը բարեհաջող վերականգնելու արդյունքում մուտքը համակարգ ավտոմատ կերպով ապաարգելափակվում է:
Գաղտնաբառի վերականգնում պատուհանում Օգնություն()
գործողությունը հնարավորություն է տալիս դիտել գաղտնաբառը վերականգնելու վերաբերյալ օգնությունը: