ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Կարգավորումներ բաժնի Գործողություններ
ենթաբաժինը թույլ է տալիս դիտել օգտագործողի գործողությունները:
Գործողություն
Գործողություններում յուրաքանչյուր գործողության հետ կապված է հետևյալ ինֆորմացիան.
-
Ամսաթիվ/Ժամ – գործողության կատարման ամսաթիվը և
ժամը
-
Գործողություն
– կատարված գործողությունը`բարեհաջող մուտք, բարեհաջող ելք և այլն
- IP հասցե – այն համակագչի IP հասցեն, որից կատարվել է գործողությունը
-
Երկիր - ներկայացնում է երկիրը, որտեղից կատարվել է
գործողությունը. այն որոշվում է IP հասցեով
-
Համակարգ- ներկայացնում է համակարգը (Web կայք, Մոբայլ կայք, ՀԾ-Հաշվապահ,
Ներմուծման ծառայություն, Մոբայլ հավելված), որից կատարվել է գործողությունը
-
Օպերացիոն համակարգ - ներկայացնում է սարքի օպերացիոն համակարգը
- Սարքի մոդել – ներկայացնում է այն սարքի մոդելը, որից կատարվել է գործողությունը
Գործողությունների փնտրում
Գործողություններում փնտրման
պայմանների միջոցով հնարավորություն է տրվում փնտրել օգտագործողի
գործողությունները ցանկացած
թույլատրելի ժամանակահատվածում:
Գործողությունների փնտրման պայմաններն են.
-
Ժամանակահատված - հնարավորություն է տալիս փնտրել
ստանդարտ ժամանակահատվածով` ընթացիկ ամիս, անցած ամիս և այլն
- Ամսաթիվ սկսած…մինչև - ներկայացնում է փնտրման ժամանակահատվածը
Փնտրում իրականացնելու համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան
փնտրման պայմանները և սեղմել Փնտրել, որից հետո
Գործողություններ ենթաբաժնում կերևան նշված պայմաններին բավարարող գործողությունները:
Լրացուցիչ գործողություններ
Հիմնական գործողություններից բացի էջում հասանելի են նաև
հետևյալ գործողությունները, որոնք հնարավորություն են տալիս.
-
Սյան կարգավորումներ(
) - կարգավորել սյուները,
որից հետո ցուցակներում կերևան միայն ընտրված սյուները
-
Ավելացնել նախընտրելիների մեջ(
)
- ավելացնել էջը նախընտրելիների մեջ` հիմնական էջից արագ հասանելիության համար
-
Թարմացնել(
) - թարմացնել էջի
պարունակությունը
-
Արտահանել CSV(
) -
արտահանել էջի պարունակությունը .csv ֆորմատով
-
Արտահանել Excel(
) -
արտահանել էջի պարունակությունը .xlsx ֆորմատով
-
Ներբեռնել PDF ֆորմատով(
) - ներբեռնել էջը PDF ֆորմատով
-
Դիտել տպելու ձևը(
) - դիտել և տպել
փաստաթուղթը
- Օգնություն(
) - դիտել էջի օգնությունը