ՓՈԽԵԼ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ
Կարգավորումներ բաժնի Փոխել դրույթները
ենթաբաժինը թույլ է տալիս փոփոխել օգտագործողի դրույթները:
Դրույթներ
Փոխել դրույթները ենթաբաժնում հնարավոր է փոփոխել հետևյալ դրույթները.
Փաստաթղթերի համարակալում
- Համարակալման սկզբունք - ներկայացնում է համարակալման սկզբունքը,
երբ միացված է փաստաթղթերի աճողական համարակալումը.
- Օգտագործողի համարակալում - համարակալումն իրականացվում է ըստ օգտագործողի
- Հաճախորդի համարակալում - համարակալումն իրականացվում է ըստ հաճախորդի՝ այն ընդհանուր է հաճախորդի բոլոր օգտագործողների համար
Ուշադրություն. այս դրույթը հասանելի է միայն իրավաբանական անձ և անհատ ձեռներեց
հաճախորդներին
- Միացնել փաստաթղթերի աճողական համարակալումը – նշված լինելու դեպքում համակարգում փաստաթղթերի
և հայտերի համարները ավտոմատ կերպով ստեղծվում են հերթականորեն`աճողական կարգով
- Հերթական փաստաթղթի համարը – ցույց է տալիս հաջորդ ստեղծվող փաստաթղթի համարը
- Հերթական վճարումների փաթեթի համարը – ցույց է տալիս հաջորդ ստեղծվող փաթեթի համարը
- Հերթական չեղարկման հայտի համարը – ցույց է տալիս հաջորդ ստեղծվող
չեղարկման հայտի համարը
- Հերթական հայտի համարը – ցույց է տալիս հաջորդ ստեղծվող
հայտի համարը
- Փաստաթղթերում ցույց տալ հաշիվների մնացորդները –
նշված լինելու դեպքում փաստաթղթերում առկա հաշիվների ցուցակներում հաշվի
համարից բացի երևում է նաև հաշվի մնացորդը. այս պարամետրը կարող է ազդել համակարգի
արագագործության վրա
- Տպվող ձևում ցույց տալ ստորագրողների մասին տեղեկատվությունը –
նշված լինելու դեպքում փաստաթղթերի և նամակների տպվող ձևում ցույց կտրվի նաև ստորագրողների մասին տեղեկատվությունը
-
Հիշել ներմուծվող վճարումները փաթեթ(ներ)ում –
նշված լինելու դեպքում ներմուծվող վճարումները խմբավորվում են ըստ Վճարողի հաշվի և հիշվում են համապատասխան փաթեթներում
- Ցուցակների էջերում տողերի քանակը - ցույց է տալիս ցուցակների
յուրաքանչյուր էջում երևացող տողերի առավելագույն քանակը
- Լռելյայն հաշիվ նոր վճարումների համար -
ներկայացնում է փաստաթղթեր ստեղծելիս վճարողի առաջարկվող հաշիվը
Գույներ
- Օգտագործել գույները փաստաթղթերի/նամակների ցուցակներում - նշված լինելու դեպքում հնարավորություն է տրվում
օգտվել գունային պարամետրերից
- Հաստատված փաստաթղթերի/նամակների ֆոնի գույնը ցուցակներում - ցույց է տալիս հաստատված փաստաթղթերի և նամակների ֆոնի գույնը ցուցակներում
- Մերժված փաստաթղթերի/նամակների ֆոնի գույնը ցուցակներում - ցույց է տալիս մերժված փաստաթղթերի և նամակների ֆոնի գույնը ցուցակներում
Դրույթները փոփոխելուց հետո, որպեսզի կատարված փոփոխությունները հիշվեն, անհրաժեշտ է սեղմել
Հիշել: Եթե կատարվել է փոփոխություն, ապա ,մինչ փոփոխությունը հիշելը,
Դադարեցնել սեղմելով կարելի է վերականգնել դաշտերի այն արժեքները, որոնք ունեին վերջիններս` մինչ փոփոխությունը:
Փոխել դրույթները պատուհանում Օգնություն(
)
գործողությունը հնարավորություն է տալիս դիտել դրույթների
փոփոխման վերաբերյալ օգնությունը: