Կարգավորումներ բաժնի Իմ տվյալները ենթաբաժինը թույլ է տալիս լրացնել օգտագործողի անձնական տվյալները՝ հետագայում գաղտնաբառը վերականգնելու համար:
Դուք կարող եք ընտրել, թե գաղտնաբառը վերականգնելիս ինչ տարբերակներով է թույլատրվում անցնել վավերականացում: Որպեսզի գաղտնաբառի վերականգնումը լինի հնարավոր, տարբերակներից առնվազն մեկը պետք է նշված լինի:
Բոլոր դաշտերը լրացնելուց հետո անհրաժեշտ է սեղմել Հիշել:
Դադարեցնել սեղմելով կարելի է վերականգնել դաշտերի այն արժեքները, որոնք ունեին վերջիններս՝ մինչ փոփոխությունը:
Ֆիզիկական անձանց դեպքում Անձնական տվյալներ բաժնի դաշտերը (Ծննդյան ամսաթիվ, Անձնագրի համար, Բջջ. հեռախոսահամար, Էլ. փոստ) լռությամբ լրացված կլինեն հաճախորդի բանկային տվյալներով:
Այս տվյալների օգնությամբ օգտագործողը հետագայում կկարողանա վերականգնել իր գաղտնաբառը:
Իմ տվյալները պատուհանում Օգնություն()
գործողությունը հնարավորություն է տալիս դիտել տվյալները լրացնելու վերաբերյալ օգնությունը: