Գլխավոր բաժնի Վճարումներ և փոխանցումներ ենթաբաժնում Դուք կարող եք տեսնել Ձեր ստեղծած բոլոր փաստաթղթերը և վերջիններիս հետ իրականացնել մի շարք գործողություններ:
Վճարումներ և փոխանցումներ ենթաբաժնում յուրաքանչյուր փաստաթուղթ ներկայացնում է իր հետ կապված հետևյալ ինֆորմացիան.
Վճարումներ և փոխանցումներ ենթաբաժնում փնտրման պայմանների միջոցով հնարավորություն է տրվում փնտրել փաստաթղթեր ցանկացած թույլատրելի ժամանակահատվածում: Փնտրումը հնարավոր է իրականացնել 2 ձևով` ըստ ենթաբաժնում երևացող փնտրման պայմանների և ըստ ընդլայնված փնտրման պայմանների, որոնք հասանելի են Ընդլայնված փնտրում գործողության միջոցով: Ընդլայնված փնտրումը, շնորհիվ լրացուցիչ փնտրման պայմանների, հնարավորություն է տալիս իրականացնել ավելի ճշգրիտ փնտրում:
Փաստաթղթերի փնտրման պայմաններն են.
Փնտրում իրականացնելու համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան փնտրման պայմանները և սեղմել Փնտրել, որից հետո Վճարումներ և փոխանցումներ ենթաբաժնում կերևան տրված փնտրման պայմաններին բավարարող փաստաթղթերը:
Վճարումներ և փոխանցումներ ենթաբաժնում Ստեղծել գործողության միջոցով հնարավորություն է տրվում ստեղծել կամայական տիպի փաստաթուղթ:
Վճարումներ և փոխանցումներ ենթաբաժնում Դիտել գործողության միջոցով հնարավորություն է տրվում դիտել կամայական վիճակում գտնվող փաստաթուղթ: Դիտելու ռեժիմում փաստաթղթի դաշտերը խմբագրման ենթակա չեն:
Կամայական փաստաթուղթ դիտելու համար անհրաժեշտ է նշել վերջինս փաստաթղթերի ցուցակում և սեղմել Դիտել:
Վճարումներ և փոխանցումներ ենթաբաժնում Դիտել ստորագրությունները գործողության միջոցով հնարավորություն է տրվում դիտել փաստաթղթի համար անհրաժեշտ և այս պահին դրված ստորագրությունները։
Կամայական փաստաթղթի համար սահմանված ստորագրությունները դիտելու համար անհրաժեշտ է նշել վերջինս փաստաթղթերի ցուցակում և սեղմել Դիտել ստորագրությունները:
Կամայական փաստաթուղթ բանկ ուղարկելու համար անհրաժեշտ է ստորագրել: Ստորագրման ենթակա են միայն Խմբագրվող է, Ստորագրվող է վիճակում գտնվող փաստաթղթերը:
Ֆիզիկական/իրավաբանական/անհատ ձեռներեց անձինք, ովքեր ունեն անվտանգության սարք, ստորագրություն դնելու համար պետք է ունենան հետևյալ իրավասություններից գոնե մեկը.
Փաստաթուղթը կարող է ուղարկվել բանկ միայն այն դեպքում, երբ դրված են անհրաժեշտ բոլոր ստորագրությունները։
Փաստաթղթերի ցուցակում կամայական փաստաթուղթ ստորագրելու համար անհրաժեշտ է նշել վերջինս և սեղմել Ստորագրել(տես` Ինչպե՞ս ստորագրել փաստաթուղթը ): Հնարավոր է նաև միաժամանակ ստորագրել մեկից ավելի փաստաթղթեր(խմբային ստորագրում):
Վճարումներ և փոխանցումներ ենթաբաժնում Խմբագրել գործողության միջոցով հնարավորություն է տրվում կամայական տիպի փաստաթղթում կատարել անհրաժեշտ փոփոխություններ` հաշվի առնելով տվյալ տիպի փաստաթղթի դաշտերի վրա դրված սահմանափակումները: Խմբագրման ենթակա են միայն այն փաստաթղթերը, որոնք գտվում են Խմբագրվող է վիճակում:
Կամայական փաստաթուղթ խմբագրելու համար անհրաժեշտ է նշել վերջինս փաստաթղթերի ցուցակում և սեղմել Խմբագրել:
Վճարումներ և փոխանցումներ ենթաբաժնում Հեռացնել գործողության միջոցով հնարավորություն է տրվում հեռացնել ոչ անհրաժեշտ փաստաթղթերը: Հեռացման ենթակա են միայն Խմբագրվող է, Ստորագրվող է վիճակում գտնվող փաստաթղթերը , ընդ որում, Ստորագրվող է վիճակում գտնվող փաստաթղթերը կարող են հեռացվել միայն այն դեպքում, երբ օգտագործողն ունենա Ուղարկել խմբագրման գործողությունը կատարելու իրավասություն :
Կամայական փաստաթուղթ հեռացնելու համար անհրաժեշտ է նշել վերջինս վճարումներ և փոխանցումներ ենթաբաժնում և սեղմել Հեռացնել: Հնարավոր է նաև միաժամանակ հեռացնել մեկից ավելի փաստաթղթեր(խմբային հեռացում):
Հեռացնել գործողությունը կատարելուց հետո փաստաթուղթը հեռացվում է փաստաթղթերի ցուցակից. հեռացված փաստաթուղթը վերականգնել հնարավոր չէ:
Վճարումներ և փոխանցումներ ենթաբաժնում Ուղարկել խմբագրման գործողության միջոցով հնարավորություն է տրվում ստորագրություն ունեցող փաստաթղթերը ուղարկել խմբագրման: Խմբագրման ուղարկելու ենթակա են միայն Ստորագրվող է վիճակում գտնվող փաստաթղթերը:
Կամայական փաստաթուղթ խմբագրման ուղարկելու համար անհրաժեշտ է նշել վերջինս փաստաթղթերի ցուցակում և սեղմել Ուղարկել խմբագրման:
Ուղարկել խմբագրման գործողությունը կատարելուց հետո փաստաթղթի վիճակը դառնում է Խմբագրվող է:
Վճարումներ և փոխանցումներ ենթաբաժնում Պատճենել գործողության միջոցով հնարավորություն է տրվում պատճենել փաստաթուղթը և հիշել այն որպես նոր ստեղծվող փաստաթուղթ: Պատճենել կարելի է կամայական տիպի և կամայական վիճակում գտնվող փաստաթուղթ:
Կամայական փաստաթուղթ պատճենելու համար անհրաժեշտ է նշել վերջինս փաստաթղթերի ցուցակում և սեղմել Պատճենել:
Վճարումներ և փոխանցումներ ենթաբաժնում Չեղարկել գործողության միջոցով հնարավորություն է տրվում ստեղծել հայտեր տարբեր տիպի փաստաթղթերի չեղարկման համար: Կամայական փաստաթուղթ չեղարկելիս վերջինիս համար ստեղծվում է Չեղարկման հայտ փաստաթուղթ, որն անհրաժեշտ է ստորագրել և ուղարկել բանկ: Չեղարկման հայտի`բանկում հաստատվելուց հետո, հիմնական փաստաթուղթը համարվում է չեղարկված: Չեղարկել կարելի է միայն Ընդունված է կամ Մշակվում է վիճակներում գտնվող փաստաթղթերը: Չեղարկման հայտերը երևում են Չեղարկման հայտեր ենթաբաժնում:
Փաստաթղթերի ցուցակում կամայական փաստաթուղթ չեղարկելու համար անհրաժեշտ է նշել վերջինս և սեղմել Չեղարկել:
Վճարումներ և փոխանցումներ ենթաբաժնում Դիտել վճարումների փաթեթը գործողության միջոցով հնարավորություն է տրվում դիտել վճարումների այն փաթեթը, որում ընդգրկված է նշված փաստաթուղթը:
Կամայական փաստաթ ղթի վճարումների փաթեթը տեսնելու համար անհրաժեշտ է նշել վերջինս փաստաթղթերի ցուցակում և սեղմել Դիտել վճարումների փաթեթը:
Վճարումներ և փոխանցումներ ենթաբաժնում Տպել գործողության միջոցով հնարավորություն է տրվում տպել կամայական փաստաթուղթ:
Կամայական փաստաթուղթ տպելու համար անհրաժեշտ է նշել վերջինս փաստաթղթերի ցուցակում և սեղմել Տպել:
Վճարումներ և փոխանցումներ ենթաբաժնում Տպել բանկային գործարքները գործողության միջոցով հնարավորություն է տրվում դիտել և տպել Կատարված է բանկի կողմից վիճակում գտնվող կամայական փաստաթղթի հետ կատարված բանկային գործարքները:
Կամայական փաստաթղթի հետ կապված բանկային գործարքները դիտելու կամ տպելու համար անհրաժեշտ է նշել վերջինս փաստաթղթերի ցուցակում և սեղմել Տպել բանկային գործարքները:
Հիմնական գործողություններից բացի էջում հասանելի են նաև հետևյալ գործողությունները, որոնք հնարավորություն են տալիս.