ՍՏՈՐԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

Բովանդակություն  Ինչպե՞ս օգտվել օգնությունից   Փակել

Գլխավոր բաժնի Ստորագրման ենթակա փաստաթղթեր ենթաբաժնում Դուք կարող եք տեսնել բոլոր ստորագրման ենթակա փաստաթղթերը և վերջիններիս հետ իրականացնել մի շարք գործողություններ:

Գլխավոր


Ստորագրման ենթակա փաստաթղթեր ենթաբաժնում յուրաքանչյուր փաստաթուղթ ներկայացնում է իր հետ կապված հետևյալ ինֆորմացիան.

Դիտել փաստաթուղթը


Ստորագրման ենթակա փաստաթղթեր ենթաբաժնում Դիտել գործողության միջոցով հնարավորություն է տրվում դիտել կամայական վիճակում գտնվող փաստաթուղթ: Դիտելու ռեժիմում փաստաթղթի դաշտերը խմբագրման ենթակա չեն:

Կամայական փաստաթուղթ դիտելու համար անհրաժեշտ է նշել վերջինս փաստաթղթերի ցուցակում և սեղմել Դիտել:

Դիտել ստորագրությունները


Ստորագրման ենթակա փաստաթղթեր ենթաբաժնում Դիտել ստորագրությունները գործողության միջոցով հնարավորություն է տրվում դիտել փաստաթղթի համար անհրաժեշտ և այս պահին դրված ստորագրությունները։

Կամայական փաստաթղթի համար սահմանված ստորագրությունները դիտելու համար անհրաժեշտ է նշել վերջինս փաստաթղթերի ցուցակում և սեղմել Դիտել ստորագրությունները:

Ստորագրել փաստաթուղթը


Կամայական փաստաթուղթ բանկ ուղարկելու համար անհրաժեշտ է ստորագրել: Ստորագրման ենթակա են միայն Խմբագրվող է, Ստորագրվող է վիճակում գտնվող փաստաթղթերը:

Իրավաբանական/անհատ ձեռներեց անձինք, ովքեր ունեն անվտանգության սարք, ստորագրություն դնելու համար պետք է ունենան հետևյալ իրավասություններից գոնե մեկը.

Փաստաթուղթը կարող է ուղարկվել բանկ միայն այն դեպքում, երբ դրված են անհրաժեշտ բոլոր ստորագրությունները։

Փաստաթղթերի ցուցակում կամայական փաստաթուղթ ստորագրելու համար անհրաժեշտ է նշել վերջինս և սեղմել Ստորագրել(տես` Ինչպե՞ս ստորագրել փաստաթուղթը ): Հնարավոր է նաև միաժամանակ ստորագրել մեկից ավելի փաստաթղթեր(խմբային ստորագրում):

Հեռացնել փաստաթուղթը


Ստորագրման ենթակա փաստաթղթեր ենթաբաժնում Հեռացնել գործողության միջոցով հնարավորություն է տրվում հեռացնել ոչ անհրաժեշտ փաստաթղթերը: Հեռացման ենթակա են միայն Խմբագրվող է, Ստորագրվող է վիճակում գտնվող փաստաթղթերը, ընդ որում, Ստորագրվող է վիճակում գտնվող փաստաթղթերը կարող են հեռացվել միայն այն դեպքում, երբ օգտագործողն ունենա Ուղարկել խմբագրման գործողությունը կատարելու իրավասություն :

Կամայական փաստաթուղթ հեռացնելու համար անհրաժեշտ է նշել վերջինս ստորագրման ենթակա փաստաթղթեր ենթաբաժնում և սեղմել Հեռացնել: Հնարավոր է նաև միաժամանակ հեռացնել մեկից ավելի փաստաթղթեր(խմբային հեռացում):

Հեռացնել գործողությունը կատարելուց հետո փաստաթուղթը հեռացվում է փաստաթղթերի ցուցակից. հեռացված փաստաթուղթը վերականգնել հնարավոր չէ:

Ուղարկել խմբագրման


Ստորագրման ենթակա փաստաթղթեր ենթաբաժնում Ուղարկել խմբագրման գործողության միջոցով հնարավորություն է տրվում ստորագրություն ունեցող փաստաթղթերը ուղարկել խմբագրման: Խմբագրման ուղարկելու ենթակա են միայն Ստորագրվող է վիճակում գտնվող փաստաթղթերը:

Կամայական փաստաթուղթ խմբագրման ուղարկելու համար անհրաժեշտ է նշել վերջինս փաստաթղթերի ցուցակում և սեղմել Ուղարկել խմբագրման:

Ուղարկել խմբագրման գործողությունը կատարելուց հետո փաստաթղթի վիճակը դառնում է Խմբագրվող է:

Պատճենել փաստաթուղթը


Ստորագրման ենթակա փաստաթղթեր ենթաբաժնում Պատճենել գործողության միջոցով հնարավորություն է տրվում պատճենել փաստաթուղթը և հիշել այն որպես նոր ստեղծվող փաստաթուղթ: Պատճենել կարելի է կամայական տիպի և կամայական վիճակում գտնվող փաստաթուղթ:

Կամայական փաստաթուղթ պատճենելու համար անհրաժեշտ է նշել վերջինս փաստաթղթերի ցուցակում և սեղմել Պատճենել:

Դիտել վճարումների փաթեթը


Ստորագրման ենթակա փաստաթղթեր ենթաբաժնում Դիտել վճարումների փաթեթը գործողության միջոցով հնարավորություն է տրվում դիտել վճարումների այն փաթեթը, որում ընդգրկված է նշված փաստաթուղթը:

Կամայական փաստաթ ղթի վճարումների փաթեթը տեսնելու համար անհրաժեշտ է նշել վերջինս փաստաթղթերի ցուցակում և սեղմել Դիտել վճարումների փաթեթը:

Տպել փաստաթուղթը


Ստորագրման ենթակա փաստաթղթեր ենթաբաժնում Տպել գործողության միջոցով հնարավորություն է տրվում տպել կամայական փաստաթուղթ:

Կամայական փաստաթուղթ տպելու համար անհրաժեշտ է նշել վերջինս փաստաթղթերի ցուցակում և սեղմել Տպել:

Լրացուցիչ գործողություններ


Հիմնական գործողություններից բացի էջում հասանելի են նաև հետևյալ գործողությունները, որոնք հնարավորություն են տալիս.