ԵԼՔԱՅԻՆ ՆԱՄԱԿ

Բովանդակություն  Ինչպե՞ս օգտվել օգնությունից   Փակել 

Ելքային նամակ -ը ներկայացնում է նամակ, որը Դուք ստեղծում եք բանկ ուղարկելու համար: Նամակը ստեղծելու համար անհրաժեշտ է Նամակներ բաժնի Ելքային նամակներ ենթաբաժնում կատարել Ստեղծել գործողությունը:

Նամակ


Նամակ ենթաբաժնում ներկայացված են նամակ ստեղծելու համար անհրաժեշտ դաշտերը, որոնք պետք է լրացնել` նկատի ունենալով դրանց վրա դրված սահմանափակումները ( *-ով նշված դաշտերը պարտադիր են).

Պատմություն


Պատմություն ենթաբաժինը հնարավորություն է տալիս դիտել նամակի հետ կատարված գործողությունները` սկսած վերջինիս ստեղծման օրվանից: Այս ենթաբաժինը ստեղծվում է այն ժամանակ, երբ նամակը բարեհաջող ստեղծվում և հիշվում է:

Գործողություններ նամակի հետ


Նամակի ստեղծման, խմբագրման, պատճենման և դիտելու ժամանակ հասանելի են մի շարք գործողություններ` Հիշել, Հիշել և Փակել, Հիշել և Ստորագրել և այլն, որոնք նամակի հետ աշխատանքը դարձնում են արագ և հարմարավետ: Այս գործողությունների ցանկը կարող է փոխվել` կախված այն բանից, թե ինչ եք ցանկանում անել նամակի հետ` ստեղծել, խմբագրել, դիտել և այլն:

Հիշել


Հիշել գործողությունը հնարավորություն է տալիս նամակի դաշտերը լրացնելուց հետո հիշել այն: Եթե դաշտերը ճիշտ են լրացված, ապա նամակը բարեհաջող հիշվում է և Դուք այն կարող եք տեսնել Ելքային նամակներ ենթաբաժնում, հակառակ դեպքում` անհրաժեշտ է ուղղել առաջացած սխալները և կրկին սեղմել Հիշել: Երբ նամակը բարեհաջող հիշվում է, ստեղծվում է նաև Պատմություն ենթաբաժինը, որտեղ Դուք կարող եք դիտել ստեղծված նամակի պատմությունը:

Հիշել և Փակել


Հիշել և Փակել գործողությունը թույլ է տալիս հիշել և փակել ճիշտ լրացված դաշտերով նամակը: Հիշված նամակը Դուք կարող եք տեսնել Ելքային նամակներ ենթաբաժնում:

Հիշել և Ստորագրել


Հիշել և Ստորագրել գործողությունը հնարավորություն է տալիս նամակը բարեհաջող հիշելուց անմիջապես հետո ստորագրել այն (տես` Ստորագրել):

Ստորագրել


Ստորագրել գործողությունը հնարավորություն է տալիս ստորագրել նամակը` բանկ ուղարկելու համար (տես` Ինչպե՞ս ստորագրել նամակը): Եթե նամակը բարեհաջող ստորագրվում է, ապա Դուք կարող եք այն տեսնել Ելքային նամակներ ենթաբաժնում, ընդ որում.

Լրացուցիչ գործողություններ


Հիմնական գործողություններից բացի, էջում հասանելի են նաև հետևյալ գործողությունները, որոնք հնարավորություն են տալիս.