ԵԼՔԱՅԻՆ ՆԱՄԱԿՆԵՐ

Բովանդակություն  Ինչպե՞ս օգտվել օգնությունից   Փակել

Նամակներ բաժնի Ելքային նամակներ ենթաբաժնում Դուք կարող եք տեսնել Ձեր ստեղծած բոլոր նամակները և վերջիններիս հետ իրականացնել մի շարք գործողություններ:

Ելքային նամակների ցուցակ


Ելքային նամակների ցուցակում յուրաքանչյուր նամակ ներկայացնում է իր հետ կապված հետևալ ինֆորմացիան.

Ելքային նամակների փնտրում


Ելքային նամակների ցուցակում փնտրման պայմանների միջոցով հնարավորություն է տրվում փնտրել նամակներ ցանկացած թույլատրելի ժամանակահատվածում:

Նամակներիի փնտրման պայմաններն են.

Փնտրում իրականացնելու համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան փնտրման պայմանները և սեղմել Փնտրել, որից հետո Ելքային նամակներ ենթաբաժնում կերևան տրված փնտրման պայմաններին բավարարող ելքային նամակները:

Ստեղծել նամակ


Ելքային նամակների ցուցակում Ստեղծել գործողության միջոցով հնարավորություն է տրվում ստեղծել նամակ`բանկ ուղարկելու համար:

Նոր նամակ ստեղծելու համար անհրաժեշտ է Ելքային նամակներ ենթաբաժնում սեղմել Ստեղծել և լրացնել հետևյալ դաշտերը.

Դիտել նամակը


Ելքային նամակների ցուցակում Դիտել գործողության միջոցով հնարավորություն է տրվում դիտել կամայական վիճակում գտնվող նամակ: Դիտելու ռեժիմում նամակի դաշտերը խմբագրման ենթակա չեն:

Կամայական նամակ դիտելու համար անհրաժեշտ է նշել վերջինս ելքային նամակների ցուցակում և սեղմել Դիտել:

Դիտել ստորագրությունները


Ելքային նամակների ցուցակում Դիտել ստորագրությունները գործողության միջոցով հնարավորություն է տրվում դիտել նամակի համար անհրաժեշտ և այս պահին դրված ստորագրությունները:

Կամայական նամակի ստորագրությունները դիտելու համար անհրաժեշտ է նշել վերջինս ելքային նամակների ցուցակում և սեղմել Դիտել ստորագրությունները:

Ստորագրել նամակը


Կամայական նամակ բանկ ուղարկելու համար անհրաժեշտ է ստորագրել: Ստորագրման ենթակա են միայն Խմբագրվող է, Ստորագրվող է վիճակում գտնվող նամակները:

Ֆիզիկական/իրավաբանական/անհատ ձեռներեց անձինք, ովքեր ունեն անվտանգության սարք, ստորագրություն դնելու համար պետք է ունենան հետևյալ իրավասություններից որևէ մեկը.

Նամակը կարող է ուղարկվել բանկ միայն այն դեպքում, երբ դրված են անհրաժեշտ բոլոր ստորագրությունները։

Ելքային նամակների ցուցակում կամայական նամակ ստորագրելու համար անհրաժեշտ է նշել վերջինս և սեղմել Ստորագրել (տես` Ինչպե՞ս ստորագրել նամակը ):

Խմբագրել նամակը


Ելքային նամակների ցուցակում Խմբագրել գործողության միջոցով հնարավորություն է տրվում կամայական նամակում կատարել անհրաժեշտ փոփոխություններ` հաշվի առնելով նամակի դաշտերի վրա դրված սահմանափակումները: Խմբագրման ենթակա են միայն այն նամակները, որոնք գտվում են Խմբագրվող է վիճակում:

Կամայական նամակ խմբագրելու համար անհրաժեշտ է նշել վերջինս ելքային նամակների ցուցակում և սեղմել Խմբագրել:

Հեռացնել նամակը


Ելքային նամակների ցուցակում Հեռացնել գործողության միջոցով հնարավորություն է տրվում հեռացնել ոչ անհրաժեշտ նամակները: Հեռացման ենթակա են միայն Խմբագրվող է, Ստորագրվող է վիճակում գտնվող նամակները , ընդ որում, Ստորագրվող է վիճակում գտնվող նամակները կարող են հեռացվել միայն այն դեպքում, երբ օգտագործողն ունենա Ուղարկել խմբագրման գործողությունը կատարելու իրավասություն :

Կամայական նամակ հեռացնելու համար անհրաժեշտ է նշել վերջինս ելքային նամակների ցուցակում և սեղմել Հեռացնել:

Հեռացնել գործողությունը կատարելուց հետո նամակը հեռացվում է նամակների ցուցակից. հեռացված նամակը վերականգնել հնարավոր չէ:

Ուղարկել խմբագրման


Ելքային նամակների ցուցակում Ուղարկել խմբագրման գործողության միջոցով հնարավորություն է տրվում Ստորագրվող է վիճակում գտնվող նամակները ուղարկել խմբագրման: Խմբագրման ուղարկելու ենթակա են միայն Ստորագրվող է վիճակում գտնվող նամակները:

Կամայական նամակ խմբագրման ուղարկելու համար անհրաժեշտ է նշել վերջինս ելքային նամակների ցուցակում և սեղմել Ուղարկել խմբագրման:

Ուղարկել խմբագրման գործողությունը կատարելուց հետո նամակի վիճակը դառնում է Խմբագրվող է:

Պատճենել նամակը


Ելքային նամակների ցուցակում Պատճենել գործողության միջոցով հնարավորություն է տրվում պատճենել նամակը և հիշել պատճենը որպես նոր ստեղծվող նամակ: Պատճենել կարելի է կամայական վիճակում գտնվող նամակ:

Կամայական նամակ պատճենելու համար անհրաժեշտ է նշել վերջինս ելքային նամակների ցուցակում և սեղմել Պատճենել:

Տպել նամակը


Ելքային նամակների ցուցակում Տպել գործողության միջոցով հնարավորություն է տրվում տպել նամակը:

Կամայական նամակ տպելու համար անհրաժեշտ է նշել վերջինս ելքային նամակների ցուցակում և սեղմել Տպել:

Լրացուցիչ գործողություններ


Հիմնական գործողություններից բացի էջում հասանելի են նաև հետևյալ գործողությունները, որոնք հնարավորություն են տալիս.