Գլխավոր բաժնի փաթեթներ ենթաբաժնում Դուք կարող եք տեսնել Ձեր ստեղծած բոլոր փաթեթները և վերջիններիս հետ իրականացնել մի շարք գործողություններ:
Փաթեթներ ենթաբաժնում յուրաքանչյուր փաթեթ ներկայացնում է իր հետ կապված հետևյալ ինֆորմացիան.
Փաթեթներ ենթաբաժնում փնտրման պայմանների միջոցով հնարավորություն է տրվում փնտրել փաթեթներ ցանկացած թույլատրելի ժամանակահատվածում:
Փաթեթների փնտրման պայմաններն են.
Փնտրում իրականացնելու համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան փնտրման պայմանները և սեղմել Փնտրել, որից հետո Փաթեթներ ենթաբաժնում կերևան տրված փնտրման պայմաններին բավարարող փաթեթները:
Փաթեթներ ենթաբաժնում Դիտել գործողության միջոցով հնարավորություն է տրվում դիտել կամայական վիճակում գտնվող փաթեթ: Դիտելու ռեժիմում փաթեթի դաշտերը խմբագրման ենթակա չեն:
Կամայական փաթեթ դիտելու համար անհրաժեշտ է նշել վերջինս փաթեթների ցուցակում և սեղմել Դիտել:
Փաթեթներ ենթաբաժնում Դիտել ստորագրությունները գործողության միջոցով հնարավորություն է տրվում դիտել փաթեթի համար սահմանված ստորագրությունների կարգերը և դրանց քանակները։
Կամայական փաթեթի համար սահմանված ստորագրությունները դիտելու համար անհրաժեշտ է նշել վերջինս փաթեթների ցուցակում և սեղմել Դիտել ստորագրությունները:
Կամայական փաթեթ բանկ ուղարկելու համար անհրաժեշտ է ստորագրել: Ստորագրման ենթակա են միայն Խմբագրվող է, Ստորագրվող է վիճակում գտնվող փաթեթները:
Ֆիզիկական/իրավաբանական/անհատ ձեռներեց անձինք, ովքեր ունեն անվտանգության սարք, ստորագրություն դնելու համար պետք է ունենան հետևյալ իրավասություններից գոնե մեկը.
Փաթեթի վճարումները կարող են ուղարկվել բանկ միայն այն դեպքում, երբ դրված են բոլոր կարգի ստորագրությունները իրենց քանակներով
Փաթեթների ցուցակում կամայական փաթեթ ստորագրելու համար անհրաժեշտ է նշել վերջինս և սեղմել Ստորագրել(տես` Ինչպե՞ս ստորագրել փաթեթը ):
Փաթեթներ ենթաբաժնում Խմբագրել գործողության միջոցով հնարավորություն է տրվում կամայական տիպի փաթեթում կատարել անհրաժեշտ փոփոխություններ` հաշվի առնելով տվյալ տիպի փաթեթի դաշտերի վրա դրված սահմանափակումները: Խմբագրման ենթակա են միայն այն փաթեթները, որոնք գտվում են Խմբագրվող է վիճակում:
Կամայական փաթեթ խմբագրելու համար անհրաժեշտ է նշել վերջինս փաթեթների ցուցակում և սեղմել Խմբագրել:
Փաթեթներ ենթաբաժնում Հեռացնել գործողության միջոցով հնարավորություն է տրվում հեռացնել ոչ անհրաժեշտ փաթեթները: Հեռացման ենթակա են միայն Խմբագրվող է, Ստորագրվող է վիճակում գտնվող փաթեթները, ընդ որում, Ստորագրվող է վիճակում գտնվող փաթեթները կարող են հեռացվել միայն այն դեպքում, երբ օգտագործողն ունենա Ուղարկել խմբագրման գործողությունը կատարելու իրավասություն :
Կամայական փաթեթ հեռացնելու համար անհրաժեշտ է նշել վերջինս փաթեթներ ենթաբաժնում և սեղմել Հեռացնել:
Փաթեթը կարող ենք հեռացնել նաև իր վճարումների հետ միասին: Հեռացնել գործողությունը կատարելուց հետո փաթեթը հեռացվում է փաթեթների ցուցակից(հեռացված վճարումները փաստաթղթերի ցուցակից). հեռացված փաթեթը վերականգնել հնարավոր չէ:
Փաթեթներ ենթաբաժնում Ուղարկել խմբագրման գործողության միջոցով հնարավորություն է տրվում Ստորագրվող է վիճակում գտնվող փաթեթները ուղարկել խմբագրման: Խմբագրման ուղարկելու ենթակա են միայն Ստորագրվող է վիճակում գտնվող փաթեթները:
Կամայական փաթեթ խմբագրման ուղարկելու համար անհրաժեշտ է նշել վերջինս փաթեթներ ենթաբաժնում և սեղմել Ուղարկել խմբագրման:
Ուղարկել խմբագրման գործողությունը կատարելուց հետո փաթեթի վիճակը դառնում է Խմբագրվող է:
Հիմնական գործողություններից բացի էջում հասանելի են նաև հետևյալ գործողությունները, որոնք հնարավորություն են տալիս.